Armenian Revolutionary Federation Western U.S.A

 

Հայ  Յեղափոխական  Դաշնակցութիւն

Home A.R.F. Chapters A.R.F. Regions About Us About A.R.F.

Main Menu
 

Action Alerts

Upcoming Events

Media

Organizations

Armenian History

Javakh

Bookstore

Armen Zone

Armenian Fonts

Photo Gallery

News Archives

Video News

 


 

 


 

An Economic Study

 

Armenian-Turkish Relations

 

December 21, 2010


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Իրանի Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը Լոս Անջելոս կատարած իր այցի շրջանակում, Շաբաթ, Դեկտեմբերի 18-ին, ընդառաջելով Իրանահայ Միութեան հրաւէրին այցելեց Գլենդէլում գտնուող միութեան նորակառոյց շէնքը, ուր ջերմօրէն ընդունուեց միութեան Խնամակալ մարմնի, Կենտրոնական վարչութեան եւ յանձնախմբերի անդամների կողմից: Սոյն այցելութեանը պատգամաւոր Վարդանեանին ընկերակցում էին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի Հանրային կապի յանձնախմբի ատենապետ՝ Րաֆֆի Կիւրինեանը եւ Յարութ Մանուկեանը:

            Միութեան նորակառոյց շէնքի տարբեր բաժինները այցելելուց եւ շէնքի տակաւին շարունակուղ շինարարական աշխատանքների մասին միութեան պատասխանատուների կողմից տեղեկութիւններ տրուելուց յետոյ, պատգամաւորը մտերմիկ հանդիպում ունեցաւ յիշեալ անդամների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող եւ իրանահայ ներկայիս կեանքին վերաբերող բազմազան հարցերին:

            Այնուհետեւ պատգամաւոր Վարդանեանը ներկայ գտնուեց ի պատիւ իրեն միութեան կողմից տրուած ճաշկերոյթին՝ «Րաֆֆի» ճաշարանում:

            Նշենք նաեւ, որ պատգամաւոր Գէորգ Վարդանեանը «Դաւթեան-Մարիամեան Կրթական հաստատութեան» հրաւէրով անցեալ շաբաթ հանդիպում է ունեցել հաստատութեան վարչութեան անդամների հետ, ովքեր մանրամասնութիւններ են ներկայացրել հանրային դպրոցներ յաճախող հայ աշակերտներին հայերէն սովորեցնելու հաստատութեան աշխատանքների ու ծրագրերի մասին:    

 

 

 

Այս լուրերը տրամադրւում են

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի

Կեդրոնական Կոմիտէի

Հանրային Կապի Գրասենեակի կողմից

ARF Central Committee

Office of Public Relations

Contact Person: Saro Nazarian

PublicRelations@ARF1890.com

Tel: (818) 243-7059

Fax: (818) 243-1467